-
19.12.2013|
12:22
Վերջին մի քանի ամսիների ընթացքում ինչ օրենքներ ու որոշումներ ասես որ չմոգոնեց Մոսկվայի Պետդուման` կանխելու համար միգրանտների հոսքն իր տարածաշրջաններ: Ռուսաստան մեկնողների նկատմամբ վերջին պարտադրանքներից մեկը քննություն հանձնելու որոշումն էր, որի համաձայն նրանք պետք է փայլուն տիրապետեն ոչ միայն ռուսերեն լեզվին, Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին, այլև իմանան երկրին վերաբերող հազար ու մի օրենքներ, կանոններ ու բարքեր:
-
18.12.2013|
22:05
Շանթ Հարությունյանը դիմում է ուղարկել ՔԿՀ հատկապես կարևոր քննչական գործերով բաժնի պետ Ս. Տոնոյանին՝ պահանջելով վերացնել իր հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելքը: Հակառակ դեպքում նա խոստացել է դիմել ծայրահեղ քայլերի:
-
18.12.2013|
16:51
«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ ԲԵԺԱՆՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնողների թիվը: Վիճակագրության ծառայության տվյալներով, նշված ամիսներին հայրենիք է վերադարձել 1780160 մարդ, մեկնել`1888165-ը: Ըստ ՀԿ-ի ղեկավարի, մեր երկրից հիմնականում մեկնում են Ռուսաստան:
-
18.12.2013|
15:53
Դեկտեմբերի 18-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ ասուլիս` «Տեխնոլոգիական կրթությունը և աշխատանքը` որպես հասարակության մեջ ինտեգրվելու միջոց հաշմանդամություն ունեցողների համար» թեմայով:
-
18.12.2013|
15:47
«Մետեո ԹիՎի» հեռուստաընկերության weather. am կայքը փոխել է դիզայնը: Չէի ասի, թե նոր ձևավորմամբ այն նոր ծառայություններ է առաջարկում, բայց մի նորություն հաստատ ունի: Նախկինում ` հին տարբերակով կայքն ուներ անգլերեն տարբերակ: Չեմ հիշում ռուսերեն էջ կար, թե ոչ, բայց անգլերենի առկայությունը հստակ եմ հիշում: Այժմ weather.am-ը ունի միայն հայերեն և ռուսերեն տարբերակներ: Մաքսային միությանն անդամագվելու առաջին արձագանքներից մեկը «Հ1» -ից «Հ» -ն կրճատելն էր:
-
18.12.2013|
15:44
CD-ի (Պաթոլոգիայի, բջջաբանության զարգացում հասարակական կազմակերպություն) լիազոր անդամ Այծեմնիկ Ասատրյանն արդեն չորրորդ տարին է, ինչ համակարգում է «Հայ–ֆրանսիական համագործակցություն ուռուցքաբանության բնագավառում» ծրագիրը, որի մասին տեղեկացված են թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում։ 2013թ. ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրը գրանցել է PCD Հայաստանի մասնաճյուղը՝ առաջինը Կովկասում:
-
18.12.2013|
14:36
Այսպիսի հետաքրքիր եզրակացության են հանգել արտասահմանյան գիտնականները: Վերլուծելով փնթի տղաների և աղջիկների վարքագիծը, փորձագետները պարզել են, որ հենց այս երեխաներն են շատ ավելի հեշտ սովորում, պատասխանատու լինում աշխատանքում և զարգանում տարբեր ոլորտներում: Երեխայի թափթփվածությունը դրականորեն է ազդում դպրոցում հաջողությունների վրա: Փորձագետների նոր ուսումնասիրությունը անցկացվել է 16 ամսական մանուկների վրա:
-
18.12.2013|
14:30
2013 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ծնվել է 30, 400 երեխա: Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե ԿՈՅՈՒՄՋՅԱՆԻ, այս տարի յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է մոտ 14 երեխա, իսկ մահերը 1000 բնակչի կտրվածքով եղել են ինը:
-
18.12.2013|
13:42
Սոցիալական ցանցերում կենդանասերները տարածում են նկարներ, որտեղ մանր կտրատած ուտելիքի մեջ խրված մեխեր են։ Նրանք դա վերագրում են թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերությանը, որն իբրև թե քաղաքով մեկ տարածում է մեխապատ այդ սնունդը։
-
18.12.2013|
12:12
Սովետի ժամանակ պատերազմի մասին ֆիլմեր շատ էին ցուցադրում: Դրանք հայրենասիրական ֆիլմերի էին, որոնք մի ողջ սերունդ էին դաստիարակում: Բայց խնդիրը սա չէ հիմա: Այդ ֆիլմերի մեջ գերմանացիների դաժանությունները պատկերող կադրերը առանձնակի զարմանքով էի նայում ու մտածում, որ ֆաշիստներից դաժան տեսակ մարդկությունը չի ծնել: